Շարապովայի հայտարարությունը
ՍպորտՌուս թենիսիստուհի Մարիա Շարապովան քննադատել է Թենիսի միջազգային ֆեդերացիան՝ ITF-ը՝ նշելով, որ կազմակերպությունը պահանջում էր որակազրկել իրեն 4 տարով։
«Ես ստացա 24-ամսվա որակազրկում, չնայած ITF-ը պահանջում էր ինձ որակազրկել 4 տարով։ Համարում եմ, որ Սպորտային արբիտրաժային դատարանը՝ CAS-ն, արդար կազմակերպություն է, ի տարբերություն ITF-ի, որը չէր ծանուցում մարզիկներին՝ արգելված դեղամիջոցների ցանկում նոր անվանումներ ավելացնելու մասին։ Կարելի էր շատ բան անել, ով այս ամենը տեղի չունենար»,- նշել է Շարապովան։
Հիշեցնենք, որ երեկ թենիսիստուհու որակազրկումը կրճատվել է մինչև 15 ամիս։