Հայտնաբերվել է
ՀասարակությունՔիչ առաջ ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել է Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեծ կասկածվող Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին: Նրան, հավանաբար, այս պահին տեղափոխում են Վանաձոր:
NEWS.am-ի տեղեկություններով, Փելեշյանը եկել էր Երեւան «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ երեկ՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Վանաձորի հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ Գրիգորյանը զննվել է եւ գնացել տուն. «Ռաֆիկ Գրիգորյանը չի հոսպիտալացվել, ստուգվել է ընդունարանում եւ գնացել տուն»:
Նշվում է, որ Արկադի Փելեշյանը եկեղեցի է եկել մոտ մեկ տասնյակ մարդկանց ուղեկցությամբ, ու հենց եկեղեցու ներսի սենյակում հարվածներ է հասցրել Ռաֆիկ Գրիգորյանին՝ նրան մեղադրելով այն բանի մեջ, որ ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանից փող է վերցրել եւ ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:
Արկադի Փելեշյանի զավակները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի սանիկներն են: