«Օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն Ճվճվ Արոյի որդիներին
Հասարակություն«Ժամանակ» թերթը գրում է.
«Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» նախօրեին կալանավորված երկու ոդրիներին՝ Սարիգի եւ Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ԿՔՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների:
Թերթին հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն եւ տեղավորեն Սարգիսին ու Սերժին:
Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարեւոր պատճառ է:
Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգեւատրում է լինելու»: