Իրավապահները հարվածներ են հասցնում միմյանց. Ճվճվի որդիները պայթեցրին իրավիճակը
ՀասարակությունԼՐԱԳԻՐ |
«Ճվճվ» մականունով Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի դեպքը, որի հետեւանքով զոհվեցին ճանապարհային ոստիկանության երկու ծառայող, արդեն դուրս է եկել զուտ քրեական գործի շրջանակից եւ պատճառ դարձել իրավապահների բացահայտ «փոխհրաձգության»։ Երկար ժամանակ խնամքով թաքցվող հակասությունները ջրի երես են ելել ոչ միայն հանրային մեծ հնչեղության, բազմաթիվ քրեական դեպքերի անպատժելիության բացահայտման, այլեւ իշխանության առաջիկա ձեւավորման խորքային գործընթացների հետեւանքով:
Իրավապահների միջեւ հակասությունները նպաստում են պետության մեջ ուժերի հավասարակշռությանը, իրավապահների փոխադարձ վերահսկելիությանը եւ այդպիսով քաղաքացիական կարգի պահպանմանը: Սակայն Հայաստանում այլ իրավիճակ է, քանի որ իրավապահները պաշտպանում են ոչ թե սահմանադրական կարգը, գործում են ոչ թե սահմանադրության ու օրենքների շրջանակում, այլ ապահովում են իշխող համակարգի դիրքերն ու անձեռնմխելիությունը:
շարունակությունը՝ կայքում