Հայերեն

«Հին արքաները» «Ֆուլ հաուսին» հավասար բարձր ռեյթինգ է ունեցել

Life
 
 


 

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ «Հին արքաներ» պատմական հեռուստաֆիլմը հունվարի 8–ից ցուցադրվում է Արմենիա TV–ով։ Ժան Նշանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Ռուբեն Մուրադյանի, Շողեր Թովմասյանի, Արման Նշանյանի, Շաքե Թուխմանյանի, Աննա Գրիգորյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստաֆիլմը ցուցադրման առաջին օրերից բարձր վարկանիշ է ունեցել։

 

«Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի վարկանիշը կոտրում է կարծրատիպը, թե որակյալ հեռուստաարտադրանքը սպառող չի ունենում։

 

«Սա այն էքսպերիմետն էր, որին «Արմենիա TV»–ն գնաց` ներդնելով ֆինանասական մեծ միջոցներ։ Մենք ուզում էինք մեր հեռուստադիտողներին ցույց տալ նախագիծ, որն ունի թե՛ գեղարվեստական արժեք, թե՛ պատմական է, թե՛ դաստիարակչական։ Առաջին 3 սերիաների վարկանիշը գալիս է փաստելու, որ հեռուստադիտողը չի նախընտրում միայն այլ երկրների արտադրանք»,– ասաց պրն Մխիթարյանը։

 

 

Պրոդյուսերը կարևորեց, որ հեռուստադիտողների 35-40 տոկոսը դարձել է «Հին արքաների» կայուն լսարանը։ «Սա ահռելի ցուցանիշ է։ «Հին արքաները» բացարձակ հավասար վարկանիշ ունի «Ֆուլ հաուսին», «Չեմպիոնների լիգայի» եզրափակիչ խաղին և այլն։ Մենք մտածում էինք, որ ռեյթինգը բարձր կլինի, սակայն մեզ համար այս ժանրի հեռուստասերիալը պետք է ունենար մոտ 18-20 տոկոս լսարան։ Դա մենք կհամարեինք  հաջողություն, որովհետև «Հին արքաները» առանձնահատկություններ ունի` լեզուն տարբերվող է, մարդիկ սովոր չեն նման բան նայելու։ Այն հավաքեց կրկնակի լսարան` ևս մի անգամ փաստելով, որ մեր հեռուստադիտողը կարողանում է գնահատել որակյալ արտադրանքը։ Կարևոր փաստ է, որ վարկանիշը հաստատուն է։ Որքան էլ դու անոնս անես նախագիծը, անոնսն աշխատում է մինչև առաջին սերիայի եթեր գնալը։ Որքան ուզում ես ասա, որ որակյալ աշխատանք ես արել, առաջին սերիայից հետո աշխատում է ոչ թե ծանուցումը, այլ հեռուստադիտողի կարծիքը։ Եթե բարձր վարկանիշը հաստատուն է, ուրեմն իրոք որակյալ աշխատանք ենք արել»,– նշեց նա։

 

Ռուբեն Մխիթարյանը հայտնեց, որ այսօրինակ նախագծերը «Արմենիա TV»–ի եթերում շարունակական են լինելու։ «Մեզ համար որոշել ենք, որ սա շարունակական է լինելու։ Այս օրերին  բազմաթիվ արձագանքներ ենք ստանում, «Արմենիա TV»–ի ընդունարանի հեռախոսը չի լռում։ Մարդիկ հարցում են կրկնության ժամը կամ արդյոք հնարավոր է ավելի շուտ տեսնել` ինչպես է վերջանալու սերիալը։ Ասում ենք, որ Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի տեսավարձույթ բաժնում կան բոլոր սերիաները, սակայն եթե չունեք դրա հնարավորությունը, «Արմենիայի» եթերում դիտեք մյուս 12 սերիաները»,– եզրափակեց պրոդյուսերը։

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներում
Ամենադիտված