Ամսվա լավագույն գոլը
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի առաջնության՝ դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:
Քվեարկության արդյունքում իսպանացի մասնագետն առաջ է անցել Սեմ Էլարդայսից («Էվերտոն»), Անտոնիո Կոնտեից («Չելսի»), Յուրգեն Կլոպից («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պոչետինոյից («Տոտենհեմ») եւ Ռոյ Հոջսոնից («Քրիսթալ Փելաս»):
Նախորդ ամիս «Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայում անցկացրել է 7 խաղ, տարել 6 հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի: Գվարդիոլան չորրորդ անգամ անընդմեջ է ճանաչվում Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ եւ սահմանում ռեկորդ: Նախկինում ոչ մի մարզիչի չէի հաջողվել գրանցել նման ցուցանիշ:
Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը կերիերայում 6-րդ անգամ է ստանում այդ մրցանակը եւ կրկնում «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Ստիվեն Ջերարդի ռեկորդը: Նախորդ ամիս Քեյնը մասնակցել էր 6 խաղի եւ խփել 8 գոլ:
Ամսվա լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել «Բորնմութի» հարձակվող Ժերմեյն Դեֆոն: Քվեարկությամբ հաղթել է անգլիացու գոլը «Քրիսթալ Փելասի» դեմ 16-րդ տուրի խաղում (2:2):
մանրամասն՝ այստեղ