Աղջիկը ղեկին նստած հաղորդագրություն է գրել և սպանել է տղային, ով պատրաստվում էր իր երիկամը տալ եղբորը
Աշխարհ36-ամյա Լի Քաինը Մեծ Բրիտանիայից մահացել է, երբ 18-ամյա վարորդ Քեյթի Ֆոսթերը մեքենայով բախվել է նրան։ Ինչպես պարզվել է, աղջիկը ղեկին նստած հաղորդագրություն է ուղարկելիս եղել, և կորցրել է մեքենայի կառավարումը։
Վթարի ականատեսները փորձել են օգնել տղային, բայց ապարդյուն, նա տեղում մահացել է։ Նշենք, որ աղջկա զոհը միայն Լին չի դարձել. տղան պատրաստվում էր իր երիկամը տալ եղբորը, ով այժմ զրկվել է համապատասխան դոնորից։
Դատարանում Քեյթի Ֆոստերը ընդունել է իր մեղքը։ Նա լաց է եղել, երբ Լի Կաինի մայրը պատմել է, որ ամեն օր այցելում է տղայի գերեզմանին։ Արդյունքում, Քեյթին դատապարտվել է յոթ ամսվա բանտարկության։