Հայերեն

Նարե Գևորգյանը` ընտրյալ ունենալու լուրերի մասին

Life
 

 

 

Երգչուհի  Նարե Գևորգյանի համար անցնող տարին ակտիվ աշխատանքային էր։ 2018–ի սկզբին նա 2 նոր աշխատանք է խոստանում երկրպագուներին։ Tert.am Life–ի հետ զրույցում Նարեն խոսել է իր զգացմունքների, անձնական կյանքի և հանդիսատեսին սպասվող նորությունների մասին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից։

 

Անցած տարվա մասին խոսելիս Նարեն նշեց, որ 2017-ը ստեղծագործական առումով ակտիվ գործունեության տարի էր։ «Կարևորում եմ այն նոր երգերը, որոնք ներկայացրի 2017-ին և, իհարկե, ռուսաստանյան շրջագայությունս, որն ինձ հնարավորություն տվեց  ծանոթանալու Հայաստանից դուրս ապրող շատ ջերմ հայրենակիցներիս հետ»։

 

Վերջին աշխատանքներից Նարեն առանձնացրեց հատկապես «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը, որը լայն տարածում գտավ։ Զգացմունքային երգչուհին վստահեցնում է, որ երգի հաջողության գրավականն այն էր, որ դրանում չկար որևէ կեղծ բան։ «Ես սկզբից մինչև վերջ ապրեցի այն, ինչ տեսել են մեր հերոսների մայրերը։ Երգի խոսքերն ամբողջությամբ իրական փաստերի վրա են հիմնված»,- պատմեց Նարեն։

 

 

Հուզական ելույթից հետո արված հակասական կարծիքներն ու քննադատությունները փոքր-ինչ զայրացրել են երգչուհուն.  «Շատ կարծիքներ եմ լսում, որ իսկական արտիստը բեմում հուզվելու իրավունք չունի։ Այդ դեպքում ես իսկական արտիստ չեմ ու չեմ էլ ուզում լինել։ Ես այն եմ, ինչ կամ՝ շատ մեծ հուզական դաշտ ունեցող մարդ։ Հատկապես զինվորի մասին երգից հետո արված այդ մեկնաբանություններն ինձ զայրացնում էին։ Ինձ մոտ մարդիկ գիտեն, որ զինվորի թեման իմ թուլությունն է ու ցավում եմ, որ ես և այդ կարծիքի մարդիկ նույն ազգի ներկայացուցիչներ ենք»։

 

Երգչուհին մի շարք նորություններ ունի, որոնք շուտով կներկայացնի երկրպագուների դատին։  «Արաբո Իսպիրյանի հետ պատրաստել ենք հայրենասիրական երգ, որը կոչվում է  «Հայրենիք»։ Արդեն նկարահանվել է տեսահոլովակ, որը հունվարի վերջին կներկայացնենք հանրությանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, երգի հեղինակը՝ Նարեկ Ստամբոլցյանը, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, երգը ձայնագրվել է DUETRO ստուդիայում»: Նարեն չցանկացավ փակագծեր բացել նոր աշխատանքի մասին, սակայն նշեց, որ երգը կապող օղակ է հանդիսանալու սփյուռքի և Հայաստանի միջև։

 

 

Փետրվարին նույնպես Նարեն կներկայացնի նոր երգ և տեսահոլովակ։ «Ես սիրում եմ նրան» կոչվող երգի հեղինակը Վլադիմիր Պողոսյանն է. «Ոճային առումով կտարբերվի իմ մյուս երգերից, հուսամ՝ իմ լսարանին դուր կգա»։

 

Նարե Գևորգյանը վերջերս սկսել է համագործակցել պրոդյուսերի հետ։  Այս փուլում խոսակցություններ են տարածվել, որ նրանց միջև սիրավեպ է սկսվել։ «Իմ անձնական կյանքում փոփոխություններ չկան։ Եթե լինեն, առաջինը կտեղեկացնեմ իմ հանդիսատեսին։ Բնական է, որ նման խոսակցություններ կան, քանի որ մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին` համերգներ, ձայնագրություններ, քննարկումներ սրճարանում։  Գործնականում նա շատ է օգնում ինձ։ Կարելի է ասել, աշխատանքի 90%-ը նա է անում։ Սակայն պաշտոնապես ասում եմ, որ մեր միջև ոչինչ չկա։ Մենք շատ լավ ընկերներ ենք և իրար կես բառից հասկացող գործընկերներ։ Հուսամ՝ նման խոսակցությունների այլևս չեմ հանդիպի»,– մեկնաբանեց երգչուհին։

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներում
Ամենադիտված