Թրամփը 130 000 դոլար է վճարել նախկին պոռնոդերասանուհուն՝ իր հետ սեռական կապը չհանրայնացնելու համար
ԱշխարհԹրամփը 130 000 դոլար է վճարել նախկին պոռնո դերասանուհուն իր հետ կապի մասին լռելու համար, գրում է Wall Street Journal-ը։ Հոդվածում ասվում է, որ Դոնալդ Թրամփի փաստաբանները գումարը վճարել են նախկին պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին, որը մեծահասակների համար ֆիլմերում հանդես էր գալիս Սթորմի Դենիելս կեղծանունով:
Կնոջն այդ գումարն առաջարկել են, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդամենը մեկ ամիս էր մնացել, այսինքն՝ 2016-ի հոկտեմբերին։
Պարզվել է, որ դերասանուհին ու միլիարդատերն ինտիմ հարաբերությունների մեջ են եղել 2006-ի հուլիսին Տախո լճի ափին գոլֆի խաղալու համար կուրորտում։
Ի դեպ, այն ժամանակ ապագա ԱՄՆ նախագահն արդեն ամուսնացած էր Մելանյա Թրամփի հետ. նրանք ամուսնացել են 2005-ին։
Մինչդեռ ԱՄՆ նախագահի փաստաբան Մայքլ Քոհենը հերքում է պարբերականի այդ բոլոր մեղադրանքները։ «Այդ լուրերը 2011-ից՝ սկսած անընդհատ շրջանառում են ․․․ Թրամփը վրդովված հերքում է այդ լուրերը»,- մեջբերել է իրավաբանին պարբերականը։
Փաստաբանը նաև մեջբերում է դերասանուհու նամակից մի հատված, որտեղ կինը հերքում է Թրամփի հետ կապ ունենալու ու նրանից լռության համար փող վերցնելու փաստը։