Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 10:40-ի սահմաններում մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու երրորդ շենքի թիվ 40 բնակարանում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները մարելով բնակարանում բռնկված հրդեհը, ներսում հայտնաբերել են տանտիրուհու՝ 1931 թվականին ծնված Աղուն Մելքոնյանի այրված դին:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, փորձաքրեագետները:
Մեզ հայտնի դարձավ, որ կինը տանը բնակվել է միայնակ, ունեցել է առողջական խնդիրներ:






