Գյունդողանը խոստովանել է, որ Յուրգեն Կլոպը փորձել է իրեն հրավիրել
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոստովանել է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փորձել է իրեն հրավիրել 2016 թվականին:
«Կլոպի հետ զրուցել ենք տարբեր թեմաների շուրջ: Որպես ֆուտբոլիստ միշտ էլ դուր եմ եկել նրան: Կստեի, եթե ասեի, որ նա ինձ չի փորձել հրավիրել «Լիվերպուլ»:
Սակայն երբ հնարավորություն ստացա աշխատելու Խոսեպ Գվարդիոլայի հետ, որոշեցի օգտվել դրանից: Վստահ էի, որ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունս սխալ չի լինի:
Կլոպը և Գվարդիոլան հոյակապ մարզիչներ են: Նրանք երկուսն էլ ուժեղ բնավորություն ունեն»,- Գյունդողանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: