Կոնտեն չի բացառել, որ կարող է լքել «Չելսին»
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի բացառել, որ ամռանը կարող է լքել լոնդոնյան ակումբը.
«The Sun»-ի լրագրողը հարցրել է իտալացի մասնագետին այն մասին, թե հնարավոր է, որ նա լքի «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո.
«Ամեն ինչ կարող է պատահել: Ոչինչ չեմ բացառում»,- ասել է Կոնտեն:
Անգլիական լրատվամիջոցները նշում են, որ Կոնտեին փոխարինելու ամենահավանական տարբերակները Մասիմիլիանո Ալեգրին ու Լուիս Էնրիկեն են: Իսկ թե որ ակումբում կշարունակի 48-ամյա մասնագետն իր մարզչական կարիերան, նշվում է Մադրիդի «Ռեալի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի անունները: