Դրվագ անցյալից. «Ռեալ»-ը հերքել է լուրերը
ՍպորտԳերմանական Spiegel պարբերականը հաղորդել է, որ 2013 թվականին Լոնդոնի «Տոտենհեմի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելուց երկու ամիս առաջ Մադրիդի «Ռեալը» պատրաստ էր վճարել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հրաժարագինը՝ 250 միլիոն եվրո:
Եթե այդ գործարքը կայանար, ռեկորդային կլիներ ֆուտբոլի պատմության մեջ: Մադրիդցիներն արգենտինացուն առաջարկում էին տարեկան 23 միլիոն եվրո աշխատավարձ և 8 տարվա պայմանագիր:
Սակայն Marca-ի համաձայն՝ «արքայական ակումբը» հերքել է դա. «Այդ տեղեկությունն ամբողջությամբ հորինված է և իրականության հետ ոչ մի առնչություն չունի»: