Ովքեր են հեռանում, ովքեր են մնում
Քաղաքականություն«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․
Երեկ պաշտոնին հրաժեշտ է տվել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։ Վերջինս պաշտոնավարեց ընդամենը 8 ամիս, եւ այդ կարճ ժամանակահատվածում հասցրեց դառնալ ամենաչսիրված պաշտոնյաներից մեկը։
Կառավարության վերջին փոփոխությունների մեկնարկից խոսվում էր, որ Հովսեփյանը կհեռանա։ Մյուս կողմից էլ կարծիքներ էին հնչում, որ նա Սերժ Սարգսյանի սիրելին է, եւ նրա պաշտոնանկության մասին լուրերը անիրականանալիների շարքից են։ Հիշեցնենք, որ Հովսեփյանը եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը։ Այդ ընթացքում նա հասցրել է միլիոններ կուտակել՝ անշարժ գույքի ու «քյաշ» փողի տեսքով։ Ինչեւէ։ ՀՀ կառավարությունը երեկվա դրությամբ դեռ չէր հաստատել լուրը. ամենայն հավանականությամբ դրա մասին հայտնի կդառնա այսօր։
Այսօր նաեւ կհրապարակվի ՊԵԿ նոր նախագահի անունը։ ՊԵԿ նոր ղեկավարի պարտականությունները կդրվեն Վարդան Հարությունյանի վրա։ Վերջինս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո ստանձնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահի ու գլխավոր տնօրենի պաշտոնները։ 1999 թվականից սկսած Վարդան Հարությունյանն աշխատել է, այսպես կոչված` գազի ոլորտում։
Հավելենք նաեւ, որ չնայած հասարակական ու քաղաքական շրջանակների սպասումներին` որ Հայաստանը կունենա նոր արտգործնախարար, Սերժ Սարգսյանը որոշել է նոր հրաման ստորագրել ու Էդվարդ Նալբանդյանին վերանշանակել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։