Անսպասելի բացահայտում. ցավազրկողները վտանգավոր են
Բաց մի թողեքԿոպենհագենի համալսարանի հետազոտողները պարզել են, որ իբուպրոֆենը նպաստում է տղամարդկանց չբերությանը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հղում անելով Science Alert-ին, հետազոտողների հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences պարբերականում:
2017 թվականին արձանագրվել է, որ Արևմուտքում բնակվող տղամարդկանց սերմնաբջիջների քանակը 50%–ով նվազել է, ինչի պատճառը, մասնագետների կարծիքով, հորմոնալ խանգարումներն են, որոնք առաջանում են, օրինակ, դեղորայքի չափից շատ օգտագործումից: