«Ոսկե դպրոցից» Գոշին տեղափոխել են հիվանդանոց
Life«Ֆուլ հաուս» և « Ոսկե դպրոց» նախագծերից հայտնի երգիչ, դերասան Գոշին տեղափոխել են հիվանդանոց։
Tert.am Life-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը հայտնեց, որ նրա ինքնազգացողությունը վատացել է և վիրահատական միջամտության կարիք է եղել։
«Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Գոշն արդեն լավ է զգում իրեն։ Վաղը նրան դուրս կգրեն հիվանդանոցից»,- նշեց Սոֆյան։
Ավելի վաղ Սոֆյան ասել էր, թե Գոշին գերհոգնածության պատճառով են տեղափոխել հիվանդանոց։ Նա նշեց, որ չէր բացահայտել, որ Գոշին վիրահատել են, քանի որ չէր ցանկացել, որ նրա առողջական խնդիրը լայն քննարկման առարկա դառնա։
