«Որպեսզի ոչ մի կենդանու մտքով չանցնի այլևս սիգնալ տալ»
BlogՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը դիմում-խնդրանքով է հանդես եկել Ոստիկանության պետին, որում մասնավորապես ասվում է․

Հարգելի պարոն Գասպարյան
Ողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն արգելված են ավտոմեքենաների և այլ փոխադրամիջոցների ձայնային ազդանշանները քաղաքներում: 21-րդ դարում, երբ կյանքն այնպիսին է, որ ստրեսների պակաս չկա, մեր շատ «տաղանդաշատ» վարորդներ առանց ավտոմեքենայի ձայնային ազդանշանի չեն կարողանում երթևեկել, ինչը հունից հանում է առանց այն էլ նյարդային հասարակությանը: Խնդրում եմ Ձեզ՝ հնարավորինս արագ լուծում տալ այս հարցին: Կարծում եմ, որ ձայնային ազդանշանի համար տուգանքը պետք է սահմանվի շատ բարձր, օրինակ՝ 500․000 դրամ, որպեսզի ոչ մի կենդանու մտքով չանցնի այլևս «ՍԻԳՆԱԼ» տալ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով, ՀՀ շարքային քաղաքացի, Երևանի բնակիչ
Կարեն Քոչարյան