Աղվան Հովսեփյանի թափանցիկ ակնարկը Սերժ Սարգսյանին
ՔաղաքականությունԱռաջին |
Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի և դրա համար մեղադրվող հայտնի քրեական հեղինակության որդիների անպատժելիության կապակցությամբ հայտարարել է, թե կոմիտեն մշտապես աշխատում է թափանցիկ: Աղվան Հովսեփյանն այդպես է արձագանքել հարցադրումներին, որ կոմիտեն համարժեք խստությամբ չի վերաբերել այդ եղբայրների՝ նախկինում կատարած մեղսագործություններին, օրինակ կալանավորելու փոխարեն ստորագրությամբ ազատ արձակելով նրանց:
Հանրային հարցադրումների առանցքում այն միտքն է, որ, եթե նրանց դեպքում չլիներ անպատժելիությունը, ինչը պայմանավորում են նաև նրանց պապի՝ Տրանսգազ ընկերության տնօրեն Նիկոլայ Գրիգորյանի կամ այսպես ասած «գազի Կոլյայի» ունեցած կապերով և փողով, ապա եղբայրները չէին հանդգնի անկառավարելիության աստիճան և չէր լինի օրինակ տեղի ունեցած ողբերգությունը:
Որքանով է «երկաթյա» այդ տրամաբանությունը, այլ հարց է, բայց որ հարցադրումը մեղմ ասած ունի հիմք, անկասկած է: Իսկ ունի՞ հիմք դրա վերաբերյալ Քննչական կոմիտեի պատասխանը, և ընդհանրապես, արդյո՞ք իշխանության համապատասխան կառույցները թե տվյալ կոնկրետ ողբերգական միջադեպի, թե ընդհանրապես Հայաստանում անպատժելիության վերաբերյալ հարցադրումների կապակցությամբ ունի հիմնավոր ու հստակ պատասխաններ: Թափանցիկ աշխատանքը պատասխան չէ, ով էլ այն տա, որովհետև ցինիզմն էլ մեր ժամանակներում միանգամայն թափանցիկ է, վերաբերի խոսքը գնաճին ու աղքատությանը, թե՞ անպատժելիությանը:
շարունակությունը՝ կայքում