Մրցավարը հարվածել է ֆուտբոլիստին, այնուհետև` հեռացրել նրան (տեսանյութ)
ՍպորտՖրանսիայի առաջնության 20-րդ տուրի` «Նանտի» և ՊՍԺ-ի միջև կայացած խաղում (0:1) սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:
Խաղի 90-րդ րոպեին` փարիզյան թիմի հակագրոհի ժամանակ, «Նանտի» պաշտպան Դիեգո Կառլոսը, վերադառնալով սեփական դարպասների մոտ, պատահաբար դիպչել է գլխավոր մրցավար Թոնի Շապրոնին և վերջինս հայտնվել է խոտածածկին:
Մրցավարն էլ, գտնվելով խոտածածկին, նախ փորձել է ոտքով հարվածել ֆուտբոլիստին, իսկ հետո նրան ցույց է տվել երկրորդ դեղին քարտն ու հեռացրել խաղադաշտից:
Բացի դա, Շապրոնն ազատ հարված է նշանակել «Նանտի» դարպասին:
O que é isso, rapaz? Árbitro cai no chão, agride zagueiro Diego Carlos, do Nantes, e ainda expulsa o brasileiro no fim do jogo em que o PSG venceu por 1 a 0, pelo Francês pic.twitter.com/rjy3Q5poNP
— globoesportecom (@globoesportecom) 14 января 2018 г.