Վիկտորիա Բեքհեմը պատմել է, թե ամեն օր որքան է ծախսում իր մարմնի խնամքի վրա
LifeՄոդելավորող և Spice Girls խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը պատմել է, թե որքան գումար է նա ծախսում իր մարմնի և դեմքի խնամքի վրա յուրաքանչյուր օր:
Ինչպես գրում է life.ru-ն, հայտնի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի կինը ամենօրյա խնամքի համար ծախսում է 1204 ֆունթ սթերլինգի չափով գումար:
Յուրաքանչյուր օր օգտագործվող դեմքի մաշկի խնամքի պարագաների վրա այս գումարից ծախսվում է 648 ֆունթ սթերլինգ, 124 ֆունթ սթերլինգը գնում է մարմնի խնամքի վրա:
Դիմահարդարման պարագաների համար 43-ամյա Վիկտորիան ամեն օր ծախսում է 366 ֆունթ սթերլինգ, իսկ մազերի մասնագիտացված խնամքի համար 66:
Հայտնի աստղը խոստովանել է նաև, որ երիտասարդ տարիքում շատ պրոբլեմատիկ մաշկ է ունեցել և անընդհատ պայքարել է պիգմենտային հետքերը ծածկելու համար: Այժմ, սակայն, նա գրեթե մոռացել է այդ մասին, իր իսկ խոսքով՝ ճիշտ խնամքի շնորհիվ: