Եղանակն՝ առաջիկա 5 օրերին
ՀասարակությունՀՀ ԱԻն օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հունվարի 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա:
Երևան քաղաքում՝ հունվարի 15-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով:
Իսկ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»: