Կարեն Կարապետյանի «գաղտնիքը»
Քաղաքականություն1in.am |
«Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք»,-տոներից առաջ տված հարցազրույցում ասել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն ինքն անձամբ արձակուրդում մնաց մինչև այսօր` հունվարի 15-ը: Տեղի ունեցածը մանրուք է թվում, սակայն բացահայտում է Կարեն Կարապետյանի խոսքի և գործի հակադրությունը, ընդ որում` նաև ավելի գլոբալ հարցերում:
Ինչևէ, Կարեն Կարապետյանի բացակայության օրերին կյանքը Հայաստանում կանգ չէր առել. տեղի ունեցան ուշագրավ իրադարձություններ, որոնք առնվազն անուղղակի կապվում են նրա անձի հետ: Այս ընթացքում Սերժ Սարգսյանն անցկացրեց թանկացումների թեմային նվիրված խորհրդակցություն` ավելի շեշտելով Կարեն Կարապետյանի բացակայությունը: Ուշագրավ է, որ Սարգսյանն այս խորհրդակցության ժամանակ հանձնարարություններ է տվել տարվա երկրորդ կեսի կտրվածքով` փորձագիտական շրջանակներում համոզմունք ձևավորելով, որ ապրիլից հետո շարունակելու է մնալ իշխանության ղեկին: Մյուս կողմից` դժվար է միանշանակ պնդումներ անել` հիմք ընդունելով Սարգսյանի հրապարակային հայտարարությունները, որովհետև դրանք բազմաթիվ անգամներ մանիպուլյատիվ բնույթ են ունեցել` հակադրության մեջ մտնելով իրականության հետ:
շարունակությունը՝ կայքում