Ողբերգական ավտովթար․ 23-ամյա աղջիկը, մեքենայով գահավիժելով ձորը, զոհվել է
ԱմենաընթերցվածԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակչուհի, 23-ամյա Անժելա Իսկանդարյանը Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան տանող ճանապարհի վերջնամասում գտնվող հատվածում իր վարած Nissan March մակնիշի 35 ՍԼ 053 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակին և մոտ 30 մետր գահավիժել ձորը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Իսկանդարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորից և տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ցավոք, 1 ժամ անց գիտակցության չգալով՝ նա մահացել է։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում