Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր G-Class-ը (լուսանկարներ)
Life

Mercedes-Benz ընկերությունը Դետրոյթի միջազգային ավտոսրահում ներկայացրել է նոր սերնդի G-Class արտաճանապարհային մեքենան՝ 2019 G550-ը:
Motor.ru-ի փոխանցմամբ` վերջին 40 տարիների ընթացքում սա G-Class-ի ամենագալի փոփոխություն կրած տարբերակն է:
Այս մոդելի ներքին սրահն ավելի ընդարձակ է: Ի տարբերության արտաքին դիզայնի՝ մեքենայի ներսն ամբողջովին փոխվել է: Առջևի մասում տեղադրված է 12.3 դյույմ անկյունագծով 2 էկրան:

Մեքենայի գինը սկսվում է 107.000 եվրոյից: Այն վաճառքում կհայտնվի մայիսին:
