Նշանակում Պրեմիեր լիգայում
ՍպորտԱնգլիական «Սթոք Սիթին» պաշտոնապես հայտարարել է Պոլ Լամբերտին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին:
Շոտլանդացի 48-ամյա մասնագետն անգլիական ակումբի հետ կնքել է 2․5 տարվա պայմանագիր։ «Սթոք Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Լամբերտը կփոխարինի Մարկ Հյուզին, որը պաշտոնանկ էր արվել օրեր առաջ։
Պոլ Լամբերտի նախորդ աշխատավայրն էր Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Վուլվերհեմփթոնը», որը նա գլխավորել է 2016-2017։