Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է Australian Open-ին մասնակցությունից
ՍպորտՌուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մասնակցությունից։ 23-ամյա թենիսիստուհին նման որոշում է կայացրել ուսի վնասվածքի պատճառով, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Australian Open-ի առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը պետք է հանդիպեր ռուսաստանցի Աննա Բլինկովայի հետ։ Գասպարյանին կփոխարինի ամերիկուհի Բերնարդա Պերան, որը պարտություն էր կրել որակավորման փուլի վճռորոշ մրցամարտում։