«Բորուսիայի» համբերությունը սպառվում է
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկն անդրադարձել է գաբոնցի հարձակվողը Պյեր-Էմերիկ Օբամեյանգի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Օբամեյանգը կարգապահական պատճառներով չի մասնակցելու «Վոլֆսբուրգի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղին (0:0):
«Մեր համբերությունն անվերջ չէ: Չգիտեմ, թե ինչ է կատարվում Օբամեյանգի գլխում: Այսօր թեժ զրույց ենք ունեցել նրա հետ: Մենք սովոր չենք նման վերաբերմունք տեսնել նրա կողմից: Այսպես շարունակվել այլեւս չի կարող»,- Ցորկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից առաջ Օբամեյանգը չէր ներկայացել «Բորուսիայի» ժողովին: Բրիտանական մամուլի համաձայն՝ նա մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, իսկ նրա տրանսֆերը կարող է կազմել 60 միլիոն եվրո։