«Հետույքի ֆենոմենը ես եմ ստեղծել, այլ ոչ թե Քարդաշյանը». Կոկո Օսթին. լուսանկարներ
LifeՄոդել ու դերասանուհի Կոկո Օսթինն իր կարիերան մոդելային բիզնեսում սկսել է 1997-ին։ 38-ամյա աստղը, որը հայտնի ռեփեր Ice T-ի կինն է, պնդում է, որ ներկա աստղերի համար հենց ինքն է ժամանակին ճանապարհ հարթել՝ 1990-ականներին նկարահանվելով մերկ հետույքով ու կրծքով։
«Հետույքի ֆենոմենը ես եմ ստեղծել, այլ ոչ թե Քիմ Քարդաշյանը։ Ես եմ ճանապարհ հարթել այս բոլոր աստղերի համար, որոնք մոդելային արտաքին չունեն։ Նրանք բոլորը գիրամարմին են, բայց հիմա մեծ ժողովրդականություն են վայելում։
Ես սկսել եմ դա անել Քիմ Քարդաշյանի ու Նիքի Մինաժի՝ ասպարեզում հայտնվելուց շատ առաջ։ Մեր ժամանակներում մեծ հետույք ունենալը նշանակում էր խաչ դնել կարիերայի վրա։ Ես փոխել եմ հասարակության վերաբերմունքը մեծ հետույքի հանդեպ։ Այն ժամանակ միայն Ջենիֆեր Լոպեսն էր ինձ նման համարձակ լուսանկարներ հրապարակում։
Ես կերտել եմ պատմություն, չեմ ուզում, որ մոռանան այդ մասին»,- ասել է Կոկոն՝ իր Instagram-ում հրապարակելով վինտաժային լուսանկար։