Ողբերգական վթարի հետևանքով զոհվել է ՊՆ գլխ. շտաբի պետի տեղակալի որդին
Բաց մի թողեքՄյասնիկյան պողոտայում ողբերգական վթարի դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:
Ավտոմեքենայի ղեկին եղել է ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին, ով վթարի հետևանքով մահացել է:
Իսկ ուղևորը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին, ժամը 06:04-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել: