Ադրբեջանի զինուժերը մասսայական բռնարարքներ են գործում թալիշների նկատմամբ
ԱշխարհԵրեկ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ոստիկանությունը մի քանի հարյուր ոստիկաններով հարձակվել է թալիշների մայրաքաղաք Լենքորանի վրա և շիայի բոլոր հետևորդներին արգելել մտնել մզկիթներ: Նրանք ավելի քան 40 մարդ են ձերբակալել և տեղափոխել Բաքու:
Երեկ երեկոյան արդեն զինվորական մի մեծ ստորաբաժանում շրջափակեց Լենքորանը, գրավելով մզկիթները, դպրոցները, հիմնարկները և բոլոր թալիշներին արգելեց փողոց դուրս գալ:
Ինչո՞ւ են այդքան ագրեսիվ տրամադրված ազգային փոքրամասնություն համարվող թալիշների նկատմամբ, միայն շիա կրոնական ուղղվածությամբ այն չի կարող պայմանավորվել: Վերջին շրջանում, թալիշները, որ բնիկներ են, ազգային ինքնության հարցեր են բարձրացնում, ահազանգում, թե ինչպես են Ադրբեջանում ճնշում ազգային փոքրամասնություն հանդիսացող թալիշներին, լեզգիներին, թաթերին և այլոց:
Այս պահին Լենքորան քաղաքն ամբողջովին մեկուսացված է արտաքին աշխարհից: Կապ չկա: Օրվա ընթացքում անջատում են նաև էլեկտրականությունը: Խափանված է նաև բջջային հեռախոսակապը: Քաղաքում զինվորականների և ոստիկանների թիվը մի քանի հազարի է հասնում: Եթե երեկ տղամարդկանց տեղաշարժն արգելված էր, ապա այսօր տներից իրավունք չունեն դուրս գալ նաև կանայք և երեխաները: