Հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում 29-ամյա Դանիել Սիմոնյանը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Ջաջուռ գյուղի սկզբնամասում, իր վարած Mercedes մակնիշի 35 VԼ 400 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և եւ ընկել ձորը:

Վթարի հետևանքով վարորդ Դ. Սիմոնյանը, ուղևորներ, 26-ամյա Դ. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, 6-ամյա Ա. Ալչանգյանը և 1-ամյա Ա. Ալչանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատել են փրկարարներն ու ոստիկանները:
