20 կգ ոսկեղեն ու մի քանի միլիոն դրամ. աղմկահարույց գողությունը բացահայտված է
Հասարակություն«ՍԵՖ Ինթերնեյշնլ ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղում վարկառուներին փոխհատուցելու գործընթաց է: Հունվարի 1-ին այստեղից կատարված գողությունը 35 միլիոնի դրամի վնաս է հասցրել կազմակերպությանը: Գողության մասին մի քանի անգամ տարբեր հրապարակումներ են արվել, ներկայացվել են քաղաքացիների մտահոգություններն ու պաշտոնական վարկածները, գողության նախապատմությունն ու ընթացքը:
Այսօր, ոստիկանության հասրակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը հայտնում է, որ գողությունը համարվում է լիովին բացահայտված: Այս ամենի հետ մեկտեղ, դեռեւս չի հայտնաբերվել «ՍԵՖ Ինթերնեյշնլ»-ի կառավարչի հանցակիցը, ում մոտ մի քանի միլիոն դրամի ոսկյա զարդեր կան: Բացի այդ, փոխհատուցման տարբերակից գոհ չեն վարկառուների մեծ մասը:
Ներկայացնում ենք ոստիկանության պատրաստած ամփոփ տեսանյութը: