Մանրամասներ Ղարաբաղում ինքնասպանություն կատարած զինվորից
ՀասարակությունՀԺ |
Երեկ Արցախում մահացած զինծառայող Հարություն Վանյայի Խաչատրյանը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր:
Մեր զրույցում Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանն ասաց, որ Խաչատրյանը մեկ քույր ուներ, ընտանիքն ապրում էր սոցիալապես նորմալ պայմաններում: Նա ասաց, որ զինծառայողի հայրը ՊԲ կենտրոնական շտաբում է աշխատում, կոչումով գնդապետ է:
Հարցին, հավատում են արդյո՞ք ինքնասպանության վարկածին, գյուղապետն ասաց, որ այս պահին մանրամասների չի տիրապետում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարություն Խաչատրյանը ինքնասպանություն է գործել, իրավապահները քննում են հենց այս վարկածը:
Այսօր Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: