Սեքս-սկանդալ է բռնկվել հաշմանդամների տուն–ինտերնատում
ԱշխարհՀաշմանդամների տուն–ինտերնատի անձնակազմը հիվանդներին էրոտիկ շորեր է հագցրել և լուսանկարել։ Երկար ժամանակ այն, ինչ կատարվում էր Սաքսոնիա–Անհալթի Օփին գյուղի հաշմանդամների տանը, գաղտնի է պահվել։ Անցած շաբաթ վարագույրը բացվել է և հասարակությունը իմացել է այս տան բնակիչների նվաստացման դեպքերի մասին, իսկ աժմ նոր, ավելի սարսափազդու մանրամասներ են հայտնվել։ Պարզվել է, որ տուն–ինտերնատի ղեկավարությունը կանոնավոր կերպով հանցագործություններ է գործել սեքսուալ խտրականության հողի վրա. ֆիզիկապես թույլ հիվանդները սեքսուալ բռնության են ենթարկվել ավելի ուժեղների կողմից՝ անձնակազմի աջակցությամբ և նախաձեռնությամբ։ Մյուս բնակիչներին աշխատակիցները ծաղրել են և մերկ լուսանկարել։ Բացի այդ, նորաձևության ցուցադրությունների համար ինտերնատի ղեկավարությունը, հիվանդների հաշվին, տարբեր սեքս–խաղալիքներ է ձեռք բերել։
Որպես արդարացում, 40 մտավոր հետամնաց հիվանդների տուն–ինտերնատի տնօրեն Անդրիկ Քրյուգերն ասել է, որ նույնիսկ հաշմանդամները իրավունք ունեն բավարարել իրենց սեռական ցանկությունները։