Անհետ կորած 19-ամյա երևանցի աղջիկը գտնվել է. մանրամասներ
ԱմենաընթերցվածԴեկտեմբերի 24-ից տանից հեռացած եւ որպես անհետ կորած որոնվող 19-ամյա աղջիկը վերադարձել է տուն։
Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, Ք.Մ.-ն ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Նա բացատրություն է տվել, որ տնից հեռացել էր իր կամքով: