«Եթե Դավթյանն ունի այդքան տղամարդկություն, թող գա հետս մենամարտի»․ իրավապաշտպանը մարտահրավեր է նետում Գլխավոր դատախազին
Բաց մի թողեք«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և համարում է այն իշխանության կողմից հետապնդում՝ իր իրավապաշտպան գործունեությունը կասեցնելու նպատակով։
«Ես այդ մեղադրական ճառը կվերագրեի ոչ թե ինձ, այլ դատախազության սնանկությանը․ դատախազ Բագրատ Ղազինյանի կարդացած մեղադրական այդ ճառը դատաքննության հետ որևէ առնչություն չուներ և 6 տարի 6 ամիս ժամկետով ինձ ազատազրկելու դատախազի պահանջը նրանց վախի չափման միավորն է , այսինքն՝ ինձանից վախենում են 6 տարի 6 ամսով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։