Կուռնիկովան ու Իգլեսիասը ցույց են տվել նորածին երկվորյակներին. լուսանկարներ
LifeՌուս նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը ցույց են տվել իրենց նորածին երկվորյակներին՝ փոքրիկների լուսանկարները հրապարակելով ինստագրամյան էջերում:
Երեսունվեցամյա մարզուհին և 42-ամյա երգիչը լուսանկարներին կից գրել են միևնույն բանը՝ «Իմ արևի լույս»:
Հայտնի է, որ նորաթուխ ծնողները տղային անվանել են Նիկոլաս, աղջկան՝ Լյուսի:
Հիշեցնենք, որ Կուռնիկովայի անակնկալ ծննդաբերության լուրը տարածվել է դեկտեմբերին: Նախքան այդ, մոտ մեկ տարի նա անհետացել էր պապարացիների տեսադաշտից:
Հավելենք, որ ռուս գեղեցկուհին ու Իգլեսիասը միասին են 2001թ. ի վեր: 2003թ. Կուռնիկովան ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան՝ լուրջ վնասվածքի պատճառով:
![]()