«Լիվերպուլի» ֆուտբոլիստը դատապարտվել է 1 տարվա հասարակական աշխատանքների. ինչ է արել նա
ՍպորտԱնգլիական դատարանը որոշում է կայացրել «Լիվերպուլի» պաշտպան Ջոն Ֆլենագանի հարցով։
Այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 22-ին 25-ամյա ֆուտբոլիստը Լիվերպուլում հարձակվել էր իր ընկերուհու՝ Ռեյչել Ուոլի վրա, իսկ հետո ընդունել էր իր մեղքը։ Նրան սպառնում էր մինչեւ 6 ամսվա ազատազրկում, սակայն դատարանը Ֆլենագանին դատապարտել է 12 ամսվա հասարակական աշխատանքների։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆլենագանը մասնակցել է «Լիվերպուլի» հիմնական թիմի միայն մեկ հանդիպման: