Գիտնականները սենսացիոն եզրակացություն են հրապարակել. նշվել է, թե երբ Երկրի վրա կյանք չի լինի
ԱշխարհԱՄՆ և Մեծ Բրիտանիայի գիտնականները պաշտոնական հաղորդագրություն են պատրաստել ամերիկյան Գիտությունների ազգային ակադեմիայի համար, որտեղ պատմում են, թե երբ է կյանքը Երկրի վրա մարդկության համար անպիտան դառնալու։
Գիտնականներն իրենց աշխատանքում մատնանշել են կլիմայի փոփոխությունների վտանգավորությունը, որը անխուսափելի է դառնում էներգիայի օգտագործման աճի պայմաններում, նույնիսկ ջերմոցային գազերի արտանետման նվազման դեպքում։ Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ արդեն 2200-2400 թվերին Երկրի ջերմաստիճանը կյանքի համար անպիտան կդառնա։ Ընդ որում, ջերմաստիճանի բարձրացման վրա չի ազդի մոլորակի բնակչության նվազումը արդեն 2100 թվականին։
Գիտնականները նաև այլ ռիսկեր են նշել. միջուկային ձմեռը, Երկրի բախումը աստերոիդների հետ և արհեստական ինտելեկտի ստեղծման հետևանքները։