80-ամյա պապիկը բանկ է կողոպտել
Աշխարհ80-ամյա Ռոբերտ Ֆրենսիս Քրեբսը, չնայած իր տարիքին, որոշել էր բանկը թալանել: Մտնելով ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի Pyramid Credit Union-ի մասնաճյուղ՝ տղամարդը հանել է ատրճանակը եւ պահանջել հանձնել իրեն դրամարկղում առկա գումարը, հայտնում է USA.one-ը:
Ստանալով գումարը՝ Ռոբերտը արագ հեռացել է: Ոստիկանությանը հաջողվել է շատ արագ գտնել կողոպտիչին քաղաքային հյուրանոցներից մեկում: Զինված կողոպուտի համար 80-ամյա ծերուկը կկանգնի դատարանի առջեւ: