Վիրավոր սահմանին. խիստ տարօրինակ իրավիճակ
ՀասարակությունԼրագիր |
Tert.am-ը տեղեկություն է տարածել, որ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի Կոթի-Բարեկամավան հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորվել է հայաստանցի զինծառայող: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը բարեբախտաբար կայուն է: Ըստ կայքի տեղեկատվության, զինվորի վիրավորվելու մասին Նոյեմբերյանի բուժկենտրոնն է հայտնել ոստիկանության բաժին:
«Պարզվել է, որ հրազենային վնասվածքը զինծառայողն ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից», նշվում է տեղեկատվության մեջ:
Այն շարունակվում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումով, այն հարցի կապակցությամբ, թե ինչու՞ ՊՆ-ն չի տարածել զինվորի վիրավորվելու մասին տեղեկություն: Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ տեղեկությունը չի տարածվել անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես ՊՆ-ն բացատրել է մի շարք այլ դեպքերի կապակցությամբ, երբ այլ աղբյուրից պարզվել է, որ կա վիրավոր, ինչի մասին ՊՆ-ն չէր տարածել պաշտոնական տեղեկություն:
շարունակությունը՝ կայքում