«Աթլետիկոյի» 22-ամյա երկրպագուին դանակահարել են «Սեւիլիայի» հետ խաղից առաջ
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» 22-ամյա երկրպագուին դանակահարել են «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնի մոտ գտնվող մետրոյի կայարանի հարեւանությամբ: Բախման ժամանակ երկրպագուն դանակի 3 հարված է ստացել ձեռքի, ոտքի եւ մեջքի շրջանում: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում «Սեւիլիան» արտագնա հաղթանակ էր տարել 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 23-ին Սեւիլիայում: