Ալավերդցի Վահագի ձերբակալությամբ քանդվում է սպանությունների մի ողջ կծիկ
ՀասարակությունՀԺ |
Այսօր առավոտյան՝ ժամը 07.00-ի սահմաններում, ձերբակալվել է 2017 թ. սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը:
Հիշեցնենք, որ Թուֆենկյանի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Գարիկ Մոսինյանը:
Մեր տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր ձերբակալվել է նաեւ Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը: Նրան ձերբակալելու համար իրավապահները գնացել են ընկերուհու տուն, ջարդել տան դուռը: Նա կասկածվում է Կամո Փիրուզյանի սպանությունը օժանդակելու մեջ: Ձերբակալվել է նաեւ Վահագն Աբգարյանի թիմից եւս մեկը:
շարունակությունը՝ կայքում