Էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել
ՏնտեսությունՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցւոմ ասաց նախարարության մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը։ Նա նշեց, որ նախարարը դեռևս աշխատում է, իսկ հրաժարականի պատճառները չի կարող նշել։
Նշենք, որ մամուլը արդեն երկու օր է գրում է նախարարի հրաժարականի մասին։ Տարբեր պատճառներ են նշվում։ Ընդհուպ, որ նա չի լեզու չի գտնում կառավարության անդամների հետ։ Աշոտ Մանուկյանը իրեն խորթ է զգում նախարարությունում։