Հայերեն


ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 2018Թ-Ի ԱՂՄԿՈՏ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԻՐԱԿՈՒՄ

Հասարակություն

Հրապարակ |

2018թ-ի ընթացքում սպասվում է, որ կավարտվեն մի շարք հասարակական հնչեղություն ստացած դատավարություններ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռ նախորդ տարվանից ընթանում են աղմկոտ դատական նիստեր, որոնց ավարտն հենց այս տարի է կանխատեսվում: Եւ հասարակական, եւ քաղաքական հնչեղություն է ձեռք բերել 2017 թ-ի ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային թաղամասի Արգո խանութի մոտ տեղի ունեցած ռուս զինծառայողի սպանությունը: Հայ երիտասարդի կողմից սպանվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևը:

Նրա դին հայտնաբերեցին գետնին ընկած՝ պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Դատական տեղեկատվական համակարգից ծանոթանում ենք, որ այս գործի նախաքննությունն ավարտված է եւ մտել է դատարան:21-ամյա Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մի քանի անգամ հարվածել է Ռուսատանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին՝ սպանելով վերջինիս: Թեև դատական նիստի առաջին օրը դեռևս հայտնի չէ, հայտնի է, որ այն ընթանալու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ուշագրավ է, որ նախնական քննությամբ պարզվել էր, որ Արման Ջանջուղազյանն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։Գյումրեցիներն ընդհանրություն են տեսնում այս դեպքի եւ Ավետիսյանների սպանության միջև: Երկու դեպքում էլ մեղադրյալները հոգեկան խնդիրներ ունեն, կրոնական շեղվածություն եւ զոհերը պատահական մարդիկ էին: Իրավաբանները վստահեցնում են, որ այս գործը թեպետ տեսակով առանձնանում է եւ սպանվածը ռուսազգի ներկայացուցիչ էր, այնուամենայնիվ պերմյակովյան հնչեղություն չի ստանա: Հայ -ռուսական հարաբերությունները նույնպես չեն տուժի,քանի որ այդ հարաբերությունները ցնցումների չենթարկվեցին անգամ Ավետիսյանների սպանության օրոք:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուտով կքննվի մի դեպք, որը պակաս աղմկոտ չէր: 2017թ. օգոստոսի 23-ին Գյումրու բնակչուհին ոստիկանությանը հայտնել էր, որ անարգել են հոր գերեզմանը՝ վրան այլ գերեզման է կառուցված:Գործով ձերբակալվեց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենը՝ Կոստիկ Ավետիսյանը:Սակայն կարճ ժամանակից նա ազատ արձակվեց, փոխարենը կալանավորվեց գյումրեցի Մկրտիչ Մելքոնյանը:Մելքոնյանի որդին, փաստաթղթերը ձեռքին, շարունակում է պայքարել հանուն արդարության՝ պնդելով, որ հորը քավության նոխազ են դարձրել: Ի դեպ, գերեզմանատան վարիչը, որը նույնպես կասկածյալ էր, մահացել է: Մկրտիչ Մելքոնյանի շահերի պաշտպան փաստաբան Հայկ Հարությունյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ իր պաշտպանյալին կալանավորել են «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենի ցուցմունքի հիման վրա: Գումարը տնօրենն է վերցրել, իսկ տաքսու վարորդ Մկրտիչ Մելքոնյանի առնչությունն այդ գործին պատահական է եղել: Պարզվում է՝ նրա հարազատների գերեզմանը գտնվում է վաճառված գերեզմանի կողքին: Մկրտիչ Մելքոնյանը, տեսնելով, որ կողքի գերեզմանը տեր չունի, աղբի մեջ թաղված է, դիմել «Հավերժ հիշատակի» տնօրենին, որպեսզի տեր կանգնեն:

Նա էլ վաճառել է գերեզմանը, իսկ իր ցուցմունքներում նշել, որ գերեզմանի տեր է ներկայացել Մ. Մելքոնյանը, հետևաբար գումարը հենց նրան էլ տվել են: Ուշագրավ է, որ ցուցմունքի համաձայն, գումարը հանձնել են Գյումրի բ/կ-ում բուժվող Մ. Մելքոնյանին, մինչդեռ փաստաբանը ներկայացնում է իր ձեռքի տակ եղած թղթերը, որով ապացուցում է, որ իր պաշտպանյալն այդ օրերին վիրահատվել եւ բուժում է ստացել Գյումրու Ավստրալիական հիվանդանոցում: Գերեզմանապղծության գործի շրջանակն ընդլայնվել է: Գործին ներքաշվել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Նախկին դատախազը հանդես է եկել որպես տուժող: Բանն այն է, որ գերեզմանը վաճառել են հենց նրան: Նախկին դատախազն իր մորը հուղարկավորել է հենց այդ գերեզմանոցում, որտեղ արդեն հանգուցյալ է հուղարկավորված եղել: Կարեն Շահբազյանը վստահեցնում է, որ այդ գործարքով զբաղվել են իր հարազատները եւ անգամ պատկերացում չի ունեցել, որ կարող են իր կամ որևէ մեկի հետ այդպես վարվել եւ ուրիշի գերեզմանը վաճառել որպես ազատ տարածք: Այս դեպքը Գյումրիում հատուկ է քննարկվում, քանի որ ըստ ասեկոսեների, գերեզմանափորները գիշերով հանել են մահացածի դին, գցել են ջուրը եւ տարածքը վաճառել են նախկին դատախազին:

2018թ-ին կավարտվի նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործը: Մենք բազմիցս անդրադարձել ենք այս գործին: Սպանված երիտասարդի մայրը երեք տարի է՝ պայքարում է արդարության հասնելու համար: Այս գործի շրջանակներում դատական նիստեր են ընթանում նաև Երևանում: Արտյոմի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, որդու սպանության մեջ մեղադրում է նախկին ոստիկաններին, իսկ գործը կոծկելու մեջ՝ մարզի ներկա եւ նախկին դատախազներին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազին: Հայց է ներկայացրել նրանց բոլորի դեմ, բայց կնոջ խոսքերով՝ դեռևս մեկը մյուսին հաջորդում են անիմաստ դատական նիստեր:

Հիշեցնենք, որ Արտյոմ Ադանալյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014թ. աշնանը, Գյումրի քաղաքի տնակներից մեկում, հավաքույթի ժամանակ, որին ներկա է եղել հայրը՝ Ավետիք Ադանալյանը: Ռուզան Ադանալյանը նախկին ամուսնուն նույնպես մեղադրում է որդու սպանության մեջ: Տարօրինակ է, որ հայրը ոչ միայն չի կանխել վերահաս աղետը, այլև որդուն՝ Արտյոմ Ադանալյանին ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերել: Այս դեպքի պատճառով անգամ կարգապահական տույժի է ենթարկվել դատաբժիշկը, քանի որ առկա բացթողումները շատ են: Մինչ օրս պարզված չէ սպանության մոտիվը, հայտնաբերված չէ սպանության գործիքը, դատաբժիշկը վրիպել է, դատաբժշկական եզրակացությամբ չի տրվել պատասխան, թե հարվածները միևնույն գործիքով են հասցվել: Եզրակացությանը կից չկան դիակի լուսանկարները: Ինչպես նաև սպանված երիտասարդի մայրը պնդում է, որ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն, իսկ ամբաստանյալի աթոռին մեկն է:

Իսկ ահա օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության առավ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցներից մեկի աշխատակցուհու նկատմամբ հարուցված գործը: Ըստ մեղադրանքի՝ հյուրանոցի ադմինիստրատոր՝ Լ.Մ.-ն մարմնավաճառների հետ գործարք է կնքել՝ նրանց պարբերաբար հրավիրել է հյուրանոց՝ հաճախորդներին սեռական ծառայություններ մատուցելու համար, եւ 5000-դրամանոց ծառայության դիմաց 2000դրամ միջնորդավճար է գանձել: Ի դեպ, ամբաստանյալը շուրջ 10 տարի է՝ աշխատում է «Սամո» ՍՊԸ-ին պատկանող այդ հյուրանոցում: Նոր բացահայտումներ կլինեն առաջիկա դատական նիստերին, մասնավորապես, թե ովքեր են տուժել նրա գործողություններից եւ որքան ժամանակ է կավատությամբ զբաղվել: Մայիսյանի բնակիչների համար լսածը շոկային էր՝ պոռնկություն իրենց քթի տա՞կ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված