«Դու ինձ տառապանք ես պատճառել». Կասիլիասը՝ Ռոնալդինիոյին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը, որ այժմ հանդես է գալիս «Պորտուի» կազմում, մեկնաբանել է բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինիոյի՝ կարիերան ավարտելու մասին պաշտոնական նորությունը:
«Դու ինձ տառապանք ես պատճառել, բայց, որպես ֆուտբոլի սիրահար՝ ես նաև հիացել եմ քո խաղով: Դա գերազանց էր»,- Ռոնալդինիոյի մասին թվիթերյան իր էջում գրել է Կասիլիասը: Ռոնալդինիոյի՝ կարիերան ավարտելու մասին երեկ հայտնել է նրա եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիս Մորեյրան:
Ռոնալդինիոյի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը՝ «Ֆլումինեսեն», որտեղից նա հեռացել էր 2015թ. սեպտեմբերին: Բրազիլացին հանդես է եկել նաև «Գրեմիոյի», ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», «Միլանի», «Ֆլամենգոյի», «Ատլետիկո Մինեյրոյի» և «Կերետարոյի» կազմերում: