Իրեն շան պես պահող փոքրիկ իշուկը գրավել է ինտերնետը (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհ
Հայտնի է, որ ավանակը ծնվել է կանադական Օնտարիո նահանգի ֆերմաներից մեկում: Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է դրսում՝ շների հետ խաղալով ու կրկնօրինակելով նրանց վարքը:
Ֆերմայի տիրուհին՝ Ջոդի Թոփինգսը, պատմել է, որ ավանակը վազում-բերում է նետված գնդակը, լիզում է կեղտոտ ափսեներն ու քնում շան բնում:
Նա մանրամասնել է, որ ծնվելուց հետո մայրը հրաժարվել է Թիմից, ուստի՝ նա ստիպված է եղել ընկերանալ մյուս կենդանիների՝ մասնավորապես ֆերմայում ապրող շների հետ:
Հայտնի է, որ իրեն շան պես պահող Թայնի Թիմի մասնակցությամբ տեսանյութը շատ է դուր եկել համացանցի օգտատերերին: