Դերասանուհին շահել է դատը տղայի դեմ, ով համացանց էր գցել իրենց սեքս–տեսագրությունը
LifeԱմերիկյան դերասանուհի և երգչուհի Քրիսթի Չեմբերսը շահել է դատը իր նախկին սիրեցյալի նկատմամբ, ով համացանց էր գցել իրենց սեքս–տեսագրությունը։ Անմիջապես դատական նիստից հետո դերասանուհին առաջարկություն է արել իր ընկերուհուն։ Գործի նյութերի համաձայն՝ երիտասարդ տղամարդը ինտիմ տեսարանները տեսանկարել էր առանց Չեմբերսի իմացության, դեռևս 2009 թվականին, երբ աղջիկը 18 տարեկան է եղել։ Մի քանի տարուց նրանք բաժանվել են, և նա վեց տեսագրություն է հրապարակել պոռնոկայքերում։ Նա նաև նշել է աղջկա անունն ու տարիքը։
