Մինսկում 2 «օրենքով գող» են ձերբակալել
ԱշխարհՄինսկի օդանավակայանում իրավապահ մարմինները ձերբակալել են «օրենքով գողեր» Վրաստանի երկու քաղաքացու: Այս մասին տեղեկացնում է Բելառուսի Ներքին գործերի նախարարության կայքը: Նշում է, որ 43-ամյա Գելա Քարդավան, ստուգման համար, ներկայացրել է ռուսական անձնագիր Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի աշխատակիցներին մեկ այլ անձի անունով: Քարդավան եղել է կրիմինալ աշխարհում Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի հանցավոր խմբում: 2013 թվականին Դեդ Հասանի մահից հետո սպասվում էր, որ խումբը կառաջնորդեր Գելան և նրա փոքր եղբայրը՝ Գիզոն, ով նույնպես «օրենքով գող»-ի կարգավիճակ ունի:
Սուլիկո Շարիկաձեն ձերբակալվել է Բելառուսի տարածքում առանց գրանցվելու և առանց միգրացիոն քարտի գտնվելու համար: