Սյունիքին՝ նոր մարզպետ
ՔաղաքականությունԵրեկ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Այսօր կառավարության նիստի օրակարգում հայտնվեց «Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» հարցը: Ներկայացնում ենք այն ստորև։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»: